Ըստ երևույթին, երգչուհի Քեթի Փերին կրկին որոշել է ամուսնանալ: Նրա երկրպագուներն այս եզրակացությանը եկել են երգչուհու մատնեմատի ադամանդե մատանին նկատելուց հետո, որը նա կրում էր MTV Europe Music Awards 2013 մրցանակաբաշխության ժամանակ:
Հիշեցնենք, որ երգչուհին բավականին երկար ժամանակ է, ինչ հանդիպում է դերասան Ջոն Մայերի հետ, ով ամուսնության առաջարկություն է արել նրան:
Քեթին ինքը W ամսագրի հետ հարցազրույցում ասել է. «Ես սիրահարված եմ նրան: Մենք ասես մեկ ամբողջություն լինենք»:
Իսկ մատանին, ըստ «աստղային չափանիշների», բավականին համեստ է: Այն ծաղկի տեսք ունի:








































