Ֆրանսիան կես տարով Ֆազանով կղզին զիջել է Իսպանիային։ Այդ տարածքի նկատմամբ իրավունքը մի կողմից մյուսին է փոխանցվում յուրաքանչյուր 6 ամիսը մեկը։
Նշվում է, որ Իսպանիայի տարածքն առաջիկա կես տարում 6000 քառակուսի մետրով կավելանա։ Երկրները կղզին կիսում են արդեն 350 տարի։

Ֆազանով կղզին գտնվում է Բիդասոա գետի մեջտեղում՝ ֆրանսական Անդայ և իսպանական Իրուն քաղաքների միջև։ Յուրաքանչյուր կողմից այնտեղ տանում են փայտե կամուրջներ։
Այն բնակեցված չէ, կղզու միակ կառույցը հանդիսանում է հուշարձանը, որը կառուցվել է ի հիշատակ այնտեղ երկու երկրների միջև 1659 թվականին ստորագրված խաղաղության համաձայնագրի (Պիրենեյան հաշտություն)։









































