Հնդկական Ուտար-Պրադեշ նահանգի փոքր գյուղում Ռաջենդրա Յադավ անունով տղամարդը, ով բժիշկ է ձևացել, ՄԻԱՎ-ով է վարակել առնվազն 21 մարդու։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի Առողջապահության նախարարությունը, փոխանցում է New York Post-ը։
Տղամարդը «բուժել» է հիվանդներին հազից, փորլուծությունից՝ օգտագործելով կեղտոտ ներարկիչներ։ Իրավապահների խոսքով՝ Յադավը կարողացել է փախչել, այժմ նրան որոնում են։
Հնդկաստանում, որտեղ հիվանդանոցներն ու բժիշկները չեն բավականացնում, միլիոնավոր աղքատներ օգնության համար դիմում են բժիշկ ձևացողներին կամ բժշկությունից փոքր-ինչ գլուխ հանողներին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Հնդկաստանում բնակվում է 2.1 մլն ՄԻԱՎ-վարակակիր։









































