«Առաջին լրատվականի» հետ զրույցում Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ հունիսի 30-ի հանրահավաքի բնույթը շատ առումներով կախված կլինի նաև իշխանության արձագանքից: Նա նաև նկատեց, որ իրենք սպասում են իշխանությունների պաշտոնական արձագանքին, ինչից հետո էլ կերևան Կոնգրեսի քայլերը:
«Երկու դեպքերում էլ մենք ունենք մեր ասելիքը և անելիքը, բայց այս պահին մենք ակնկալում ենք պատասխան, և ես կուզեմ, որ այն լինի՝ թեկուզ բացասական»,- մանրամասնեց Մանուկյանը:
Նա նաև ընդգծեց, որ չի բացառվում, որ մինչև հունիսի 30-ը ևս մեկ հանրահավաք լինի. «Կախված իշխանությունների պաշտոնական արձագանքից՝ մենք կորոշենք մեր քայլերը»:
Հարցին, թե քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո, արդյո՞ք Հայաստանում իրավիճակը փոխվել է, Մանուկյանը նշեց, որ իրենք համարում են, որ այդ հարցն արդեն լուծված է, սակայն նոր այլ քայլ չի արվել: