Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչները կբանակցեն Պրահայում՝ նոյեմբերի 21-ին:
«Նոյեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն քննարկել են ռուս-վրացական հարաբերությունների որոշ ասպեկտներ: Կողմերը պայմանավորել են Պրահայում նոյեմբերի 21-ին հերթական հանդիպման մասին»,- ՌԴ ԱԳ ներկայացուցչի խոսքերն է փոխանցում ИТАР-ТАСС-ը:











































