Դերասանուհի Էմիլիա Քլարքը, ով հայտնի է որպես «Գահերի խաղը» հեռուստասերիալում (GameofThrones) Դեյեներիս Թարգարիենի դերակատար, դարձել է նոր «Տերմինատոր»-ում Սառա Քոնորի դերի 3 հավանական թեկնածուներից մեկը: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:
Քլարքի ու Բրի Լարսոնի մասնակցությամբ կինոփորձերը տեղի կունենան նոյեմբերի կեսին: Ենթադրվում է, որ երրորդ դերասանուհին, որի հետ համագործակցության հնարավորությունը դիտարկում է Ալան Թեյլորը, Մարգո Ռոբին է:
Սառա Քոնորը «Տերմինատոր»-ի առանցքային կերպարներից է՝ Ջոն Քոնորի մայրը:






































