The Times of Israel-ը հայտնում է, որ Թել Ավիվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուսուցչուհուն պատկանած բնակարանը տրվում է վարձով։ Տունը գտնվում է կենտրոնական Պինսկերի փողոցում։
![]()
Մինա Յուդիցկայա-Բեռլիները, ով Պուտինին գերմաներեն է դասավանդել դպրոցում, մահացել է 2017 թվականի դեկտեմբերին, 96 տարեկանում։ Բնակարանը, որը նրան 2005 թվականին նվիրել էր ՌԴ նախագահը, նա կտակում պահանջել է վերադարձնել նվիրատուին։

Այսպիսով՝ 43.5 քառակուսի մետր մակերեսով «1.5» սենյականոց բնակարանը պաշտոնապես պատկանում է Պուտինին։









































