Այսօր ժամը 18-ի դրությամբ Արարատի քաղաքապետի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին որևէ դիմում չի ներկայացվել ԿԸՀ: Դիմումներ կարող էին ներկայացվել այսօր` մինչև ժամը 18.00-ն:
Նշենք, որ ԲՀԿ-ն երկու օր է՝ աղաղակում է ընտրախախտումների մասին, բայց որևէ դիմում մինչ այժմ չի ներկայացրել:









































