Խորհրդարանում գործող քաղաքական ուժերի նկատմամբ ճնշում պետք է գործադրել, որպեսզի նրանք միանան թանկացումների հարցով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը. լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որոնց նախաձեռնությամբ էլ արտահերթ նիստ անցկացնելու ստորագրահավաք է անցկացվում:
Մարուքյանն ասաց, որ պատգամավորները պետք է ոչ միայն իրենց ստորագրությունը տան արտահերթ նիստ հրավիրելու համար, այլև գան ու գրանցվեն նիստին, որպեսզի քվորում ապահովվի և նիստը տեղի ունենա:









































