Ներկայացնում ենք լեհ սիրողական մակրոլուսանկարիչ Մագդալենա Վասիչեկի հեքիաթային աշխատանքները: Նրա ոճին բնորոշ են անսովոր ռետուշը, օրիգինալէֆեկտները՝ գրում է lifestyle.ru.msn.com-ը:
Մագդալենան սիրում է լուսանկարել ծաղիկներ ու միջատներ՝ առաջարկելով դիտել աներևակայելի գեղեցիկ աշխարհի կախարդական նկարները, որոնք ամենօրյա վազքում այնքան էլ հաճախ հնարավոր չէ նկատել:
Աղջկա աշխատանքները հայտնի են դարձել շնորհիվ 2009-2010թթ. ցուցադրված International Garden Photography ցուցահանդեսի:
Նրա աշխատանքները տպագրվել են հայտնի ամսագրերում, օրինակ՝ Digital Photo Video-ում ու շատ այլ հեղինակավոր պարբերականներում:








































