Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է, երբ նոյեմբերի 6-ին ոստիկանության Գառնիի բաժանմունք դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակչուհի 22-ամյա Գոհար Մարտիրոսյանը, ով աշխատում է նույն գյուղի գեղեցկության սրահում, որպես կոսմետոլոգ, հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ի առավոտյան գյուղի 4-րդ փողոցից իրեն առևանգել են սպիտակ գույնի ВАЗ 2109 մակինիշի ավտոմեքենայով:
Ըստ shamshyan.com-ի, ծեծվածները ոստիկանությունում հայտարարել են, որ երբ նրանք ծեծում էին իրենց ներկայանում էին, որ աշխատում են Գագիկ Ծառուկյանի անվտանգությունում: Իսկ Գայանեն էլ հայտարարել է, որ նրանք տարիներ առաջ են աշխատել Ծառուկյանի մոտ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































