Երեկ ԱՄՆ-ի հիմնական ֆոնդային ինդեքսներն ընկել են 3.8-4.6 տոկոսով։ Ֆոնդային ինդեքսների փլուզումը հանգեցրել է այն բանին, որ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 114 մլրդ դոլարի ակտիվներ են կորցրել․ Այս մասին հայտնի է դառնում Bloomberg Billionaires Index-ի տվյալներից։
Ամենից խիստ կրճատվել է Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթի կարողությունը։ Նա կորցրել է 5.1 մլրդ դոլար։ Մոտ 3.6 մլրդ դոլար էլ կորցրել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Amazon¬-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը կրճատվել է 3.3 մլրդ դոլարով։
Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը 1 օրում կորցրել են 2.3-ական մլրդ դոլար, իսկ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 2.25 մլրդ դոլար։











































