ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համոզմունք է հայտնել, որ միջուկային ծրագրի հարցով Իրանի հետ ենթադրյալ գործարքը թույլ կտա ուժեղացնել Իսրայելի անվտանգությունը՝ հաղորդում է Reuters-ը:
Կիրակի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ՝ խոստանալով տապալել Իրանի հետ «վատ» գործարքը: Իսրայելում անթույլատրելի են համարում փոխզիջումը, որը Իրանին հնարավորություն է ընձեռում շարունակել ուրանի հարստացումը սահմանափակ ծավալներով:
Քերիի կարծիքով՝ Իսրայելի վարչապետի բացասական գնահատականները՝ ուղղված Իրանի հետ հավանական գործարքի դեմ, «ժամանակավրեպ» են:
Վաշինգտոնը հույս ունի, որ իրանական միջուկային խնդրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա «առաջիկա ամիսներին»:







































