Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսն իսպանական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ խոսել է իր թիմակից Իկեր Կասիլյասի հետ հարաբերությունների մասին: Լոպեսը նշել է, որ ինքն ու Կասիլյասն ընկերներ են:
«Մենք ընկերներ ենք, իսկ մրցակցությունն օգտակար է մեզ համար: Կասիլյասի հետ մրցակցությունը հաճելի է ինձ համար: Անհարմարություն չեմ զգում, որ ես ու Իկերը հերթափոխով ենք խաղում:
Իմ ամենամեծ քննադատն ինքս եմ: Փորձում եմ ջանասիրաբար աշխատել մարզումների ժամանակ, իսկ թե ով կխաղա, որոշում է մազիչը»,- Լոպեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:







































