«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր «Ելք»-ի հրավիրած հանրահավաք-երթին ներկայացրեց իր տպավորությունները թանկացումների թեմայով հրավիրված ԱԺ լսումներից:
«Ես այդ լսումներին երբ նստած էի, մտածում էի, որ հիմա կբերեն հանրապետության գլխավոր հոգեբույժին, որը տեղեկանք կներկայացնի այն մասին, որ այս ժողովուրդը ցնդել է՝ խոսում է թանկացումներից, բայց թանկացումներ չկան»,-ասաց նա։
Արարատ Միրզոյանը նշեց, որ սա անվանել այլ կերպ, քան ցինիզմ, ուղղակի հնարավոր չէ: