Իշխանությունները ոչնչին ադեկվատ չեն արձագանքում, «Ելք»-ին պետք է աջակցել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի տաղավարում նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառանալով այսօր ընդդեմ թանկացումների «Ելք» դաշինքի հրավիրած հանրահավաք-երթին:
«Իշխանության և հասարակության միջև անդունդ կա, ուստի «Ելք»-ի քայլը ճիշտ է: Փող աշխատելը իշխանության համար դարձել է գերխնդիր, փողը նրանց Աստվածն է, լավ կլիներ գոնե Սերժ Սարգսյանը լիներ: Իշխանությունն ինքն իր տակ ռումբ դրեց՝ երկիրը դատարկվում է, իսկ դա ուժեղ պատիժ է իշխանությանը»,-նկատեց Ստեփան Գրիգորյանը:








































