Բելգիայի Անտվերպենի նավահանգստում չպարզված օրգանական քիմիական նյութի արտահոսքի հետևանքով տուժել է 21 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Արտահոսքը տեղի է ունեցել այս գիշեր տրանսպորտային նավում: ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժածները, որոնցից երկուսը հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում, անձնակազմի անդամներ են:
Ներկայումս հայտնի չէ, թե ում է պատկանում նավը:










































