Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

ՌԴ-Վրաստան հարաբերություններում կամրջակի դերը կարող է ստանձնել Հայաստանը. Ռոնդելի

Վրաստանում բարձրագույն ղեկավարության փոփոխությունից հետո ավելի են ակտիվացել խոսակցությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերագործարկման մասին, որի հանգուցալուծումը կախված է Վրաստանի դիրքորոշումից: Դեռևս Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո որոշակի կերպով ակտիվացավ Վրաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը, սակայն հարաբերությունների վերականգնման շուրջ տարաձայնությունները մնում են, և չի բացառվում, որ անհրաժեշտ լինի Հայաստանի աջակցությունը՝ որպես երկու երկրների գործընկերոջ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի տնօրեն, վրաստանցի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռոնդելին նշեց, որ Հայաստանը կարող է կամրջակ լինել Վրաստանի և Ռուսաստանի միջև:

Խոսելով Աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորության շուրջ՝ քաղաքագետն ասաց, որ այդ հարցն, իհարկե, ներկայումս քննարկվում է, բայց դրա օրակարգ վերադարձը կախված է Վրաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական որոշ նյուանսներից և տարաձայնություններից, որոնք մինչ այսօր դեռևս լուծված չեն: Նրա գնահատմամբ՝ ներկայումս մեծ անորոշություն կա վրաց-ռուսական հարաբերություններում, և կոնսենսուսի ընդհանուր սկզբունքներ դեռևս չեն ձևավորվել, ուստի Վրաստանը չի կարող այս նախագծին իր հավանությունը տալ:

«Դեռևս նույնիսկ չի նկատվում, որ Վրաստանի ներկայիս իշխանությունը ցանկանում է ՌԴ-ի հետ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Իշխանությունները ցանկանում են ՌԴ-ի հետ նորմալացնել իրենց հարաբերությունները, սակայն նորմալացնելը ՌԴ-ն ու Վրաստանը տարբեր կերպ են ընկալում և մեկնաբանում: Այսինքն՝ տարակարծությունները շատ են: Նորմալացնել նշանակում է լավ, բարեկամական հարաբերություններ, ոչ թե օկուպացիա: Երկխոսություն պետք է լինի, բայց ներկայումս Ռուսաստանի և Վրաստանի միջև դա չի երևում»,- մեկնաբանեց Ալեքսանդր Ռոնդելին:

Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների նորմալացմանը նպաստելու Հայաստանի հնարավոր առաքելությանն անդրադառնալով՝ նա ասաց, որ Հայաստանը միշտ եղել է Վրաստանի գործընկերը, նաև ամենամոտ հարևան երկիրը: Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանն ու Վրաստանը միշտ են բարեկամական հարաբերություններ ունեցել, և նա հուսով է, որ ապագայում դրանք ավելի լավն են լինելու: Բայց նա նաև ակնարկեց, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները չեն փոխի իրենց վերաբերմունքն ու քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

Ռոնդելին նշեց, որ ՀՀ-ն ու Վրաստանը հարևաններ են և պատմականորեն մոտ են իրար, թեև կա որոշակի տարբերություն՝ կապված տարբեր աշխարհաքաղաքական վեկտորների հետ: Նրա համոզմամբ՝ Հայաստանը կարող է Վրաստանի և Ռուսաստանի միջև որոշակի հաշտեցնող դերակատարություն ունենալ, բայց եթե կարելի է առանց հարաբերությունների միջև կամրջի ամեն ինչ կազմակերպել, ինչո՞ւ է պետք կամուրջը: ըստ նրա՝ եթե երկու կողմերն ունեն լավ հարաբերություններ կամուրջ հարկավոր չէ, եթե չկան այդ հարաբերությունները, ապա կամուրջն անհրաժեշտ է:

«Սկզբնական շրջանում ՌԴ-Վրաստան հարաբերություններում կամրջակ է անհրաժեշտ, իսկ այդ դերը կարող է ստանձնել Հայաստանը»,- ասաց Ալեքսանդր Ռոնդելին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում