ԱՄՆ–ն սկսել է Իրաքից զորքերի դուրս բերումը։ Այս մասին գրում է Associated Press գործակալությունը։

«Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Իրաքից՝ անցյալ տարի «Իսլամական պետության» նկատմամբ տարած հաղթանակի մասին Բաղդադի արած հայտարարությունից հետո»,– հաղորդում է գործակալությունը։

Հիմնվելով իրաքցի բարձրաստիճան պաշտոնյայի վրա, գործակալությունը հաղորդում է, որ Իրաքից դուրս կբերվի ԱՄՆ զորքի 60%-ը։ Այդպիսով, շուրջ 8900 ամերիկացի զինվորականներից երկրում կմնա 4000 զինվոր, ովքեր կշարունակեն իրաքցի զինվորների ուսուցանումը։











































