Wednesday, 17 06 2026
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան

Եթե հանդիպում ենք Ալիևին՝ ինչո՞ւ չհանդիպենք Արմեն Սարգսյանին. արտախորհրդարանական ուժերը հրավերը չեն մերժի

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը մի քանի օր է հանդիպումներ է սկսել քաղաքական ուժերի, գիտական, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկ ստանալուց հետո Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք առայժմ հրավեր չեն ստացել, ստանալու դեպքում՝ կքննարկեն վարչությունում և որոշում կկայացնեն. «Ընդհանրապես որևէ քաղաքավարական ժեստին անքաղաքավարի չենք պատասխանել, քննարկումներին նորմալ եմ նայում, որևէ խնդիր չկա»։

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անձին, մեր զրուցակիցը նշում է. «Ակնհայտորեն ինտելիգենտ շրջանակներից է, բայց դա Հայաստանին ոչինչ չի տալիս․ նա խոշոր գործարար է, ես դեմ եմ, որ խոշոր գործարարները պետական բարձր պաշտոններում լինեն, շահերի բախումը Հայաստանում այնքան ակնհայտ է, որ ևս մեկ բախում ես չեմ ուզում տեսնել։ Եվ երրորդ խնդիրն այն է, որ ես կցանկանայի՝ ՀՀ-ում լինեն այնպիսի ղեկավարներ, որոնց սերունդներն իրենց ապագան կապում են Հայաստանի հետ»։

Հայ ազգային կոնգրեսը ևս հրավեր չի ստացել։ Կուսակցության վարչության անդամ Վարդան Մալխասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ որևէ տեղեկություն չունի։ Սահմանադրական փոփոխությունների ամենախիստ քննադատ՝ Հայ ազգային կոնգրեսը, այն կարծիքին է, որ նախագահը սահմանափակ լիազորություններով օժտված մեկն է, և ով էլ զբաղեցնի այդ պաշտոնը՝ որևէ էական բան չի փոխվելու։

Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հանդիպման հրավեր չեն ստացել՝ ստանալու դեպքում կքննարկեն։

Ազգային ինքնորոշում միավորումը ևս հրավեր չի ստացել։ Կուսակցության վարչության անդամ Գագիկ Սարուխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չբացառեց, որ ստանալու դեպքում հրավերը կընդունեն. «Համենայնդեպս, եթե գնում ենք Ալիևի հետ հանդիպում՝ ընդհանուր եզրեր գտնելու համար, կարելի է երևի թե հանդիպել ու տեսնել, թե ինչ տրամադրվածություն ունի։ Եթե Ալիևը թշնամի է, անգամ թշնամու հետ ես հանդիպում՝ խնդիր չկա, մենք մեկուսացման մեջ չենք»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց, որ մեծ հույսեր հանդիպումից չեն կապում. «Մի մարդ, որ նշանակված է՝ նույն բանն է, ոնց որ ասենք՝ արտախորհրդարանական ուժերը գնան սոցապ կամ առողջապահության նախարարի հետ հանդիպեն։ Եթե մի մարդը նշանակված է, նշանակել են, որ ասեն՝ այսպես աշխատի, ի՞նչ խոսենք նրա հետ։ Ավելի լավ է՝ խոսենք ՀՀԿ ղեկավարների հետ, հասկանանք՝ ինչ են անելու հետագայում այս հարցի շուրջ, հարցնենք՝ ինչո՞ւ եք կեղծել Սահմանադրությունը, ինչո՞ւ եք կեղծված Սահմանադրության հիման վրա մարդ նշանակում։ Եթե մի մարդու նշանակում են աշխատանքի՝ պահանջում են ինչ-որ ձևով աշխատի։ Եթե նա ընտրված չէ՝ վերջացած է, միայն ընտրվածը կարող է աշխատել այնպես, ինչպես խոստացել է իր ընտրողներին։ Մնացածը խաղիկներ են։ Սերժ Սարգսյանն ի սկզբանե ասում էր՝ նախագահը պետք է լինի այսպես-այնպես, պետք է օտար լեզու իմանա, կուսակցական չլինի՝ դա ի՞նչ է, ես էլ ասում եմ՝ մեր նախագահն ու վարչապետը ձեր նման տականք չպետք է լինեն, բայց ո՞վ է մեզ լսողը»։

Սարուխանյանը եզրափակում է. «Բռնազավթված երկրում մեծ հույսեր կապել պետք չէ, բայց և հանդիպումից հրաժարվել էլ պետք չէ»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում