Փետրվարի 3-ի երեկոյան Մոսկվայում տեղացել է ձյան փետրվարյան նորմայի կեսից ավելին։ Օդերևութաբանների կարծիքով՝ դա նոր ռեկորդ է 1957 թվականից ի վեր։
Ձյան անոմալ տեղումներն առանց զոհերի չեն եղել։ Հաղորդվում է 1 մարդու մահվան մասին։ Մահը վրա է հասել ծառի ընկնելու հետևանքով։ Հաղորդվում է նաև 5 վիրավորի մասին։
Ձյան սաստիկ տեղումների պատճառով վնասվել են նաև որոշ հոսանքագծեր։
«Ծառերից ու հոսանքալարերից պետք է հեռու մնալ»,-խորհուրդ է տվել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ կոչ անելով զերծ մնալ անձնական տրանսպոտով ուղևորություններից։ Չդադարող տեղումների պատճառով դպրոցներում հայտարարվել է ազատ հաճախելիություն։










































