Ֆիլիպինների առողջապահության նախարարությունը այսօր հաստատել է, որ Ֆիլիպինների ամբողջ կենտրոնական հատվածը կաթվածահար արած «Հայան» փոթորիկը միայն Վիսայան կղզիների արևելյան մասում դարձել է ավելի քան 1500 մարդու պատճառ՝ հայտնում է RIA Novosti-ն:
Այս պահի դրությամբ դիահերձարաններ է տարվել 1563 դի, որոնց մեծ մասը զոհվել են Լեյտե ու Արևելյան Սամար նահանգներում, ինչպես նաև Սամար նահանգի Տակլոբան ու Բասեյ քաղաքներում:
Մոտ 600 կմ ձգվող աղետի գոտու այլ նահանգներից դեռ համապատասխան տեղեկություններ չկան:
Քաղաքացիական պաշտպանության ազգային վարչության վերջին տեղեկություններով՝ պաշտոնապես հաստատվել է երկուշաբթի առավոտյան 225 մարդու մահվան փաստը, որոնցից 35-ը համարվում է անհետ կորած, իսկ Philippines Daily Inquirer թերթը ներկայացնում է այլ պաշտոնական տվյալներ՝ 709 զոհ և 57 անհետ կորած:








































