Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հայաստանի ԱԺ պատգամավորները հանդիպել են Արցախի պետական նախարարի հետ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը փետրվարի 3-ին հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ու ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ ԱՀ պետական նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ ընդգծելով, որ դրանք տարբեր հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներ կազմակերպելու հնարավորություն են տալիս: Արայիկ Հարությունյանը հյուրերին ներկայացրել է Արցախի տնտեսության ներկա իրավիճակն ու առանձնահատուկ շեշտել ՀՆԱ-ի շուրջ 15 տոկոս աճը, ինչը համարվում է ռեկորդային:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ իրենք տպավորված են Արցախի տնտեսության աճի բարձր ցուցանիշներով, ինչը տեսանելի է:

«Եթե տասը տարի առաջ Հայաստանում մտածում էին Արցախին միայն օգնելու մասին, այսօր արդեն Արցախը դիտվում է որպեսբիզնես-միջավայր»,- նշել է Վահրամ Բաղդասարյանը:

Արայիկ Հարությունյանը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավորներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են տնտեսական զարգացմանը, կրթական համակարգին, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը և այլն:

ԱՀ պետնախարարը նշել է, որ առաջիկա տարիներին նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, մասնավորապես գյուղատնտեսության զարգացման, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների, հայրենադարձության խթանման և այլ ուղղություններով: Խոսելով աշխատատեղերի մասին` նախարարը նշել է, որ Արցախում, գրասենյակային աշխատանքից բացի, մնացած այլ բնագավառներում առկա են բազմաթիվ թափուր տեղեր:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբյան Հակոբը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում