Պակիստանում 40 հազար մասնավոր դպրոցներ աշակերտներին արգելել են ընթերցել Մալալա Յուսուֆզայի հուշերը՝ հաղորդում է The Daily Mail-ը:
Մասնավոր դպրոցների կառավարման պակիստանյան ասոցիացիայի ղեկավար Ադիբ Ջավեդանին հայտարարել է, որ Մալալա Յուսուֆզայի օրագիրը քարոզում է արևմտյան հայացքներ:
Հիշեցնենք, որ թալիբները մահափորձ են կատարել Մալալա Յուսուֆզայի դեմ: Ստացված վնասվածքներից վերականգնվելուց հետո աղջիկը գրել է I am Malala հուշերը՝ բրիտանացի լրագրողուհի Քրիստինա Լեմբի հետ համագործակցությամբ: Այս գրքի նմուշը նա անձամբ հանձնել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին:
Պակիստանյան թալիբները հայտարարել են, որ պատրաստ են կրկին փորձել սպանել աղջկան՝ վերջինիս գործունեության պատճառով:








































