Փետրվարի 3-ի երեկոյան Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեն Ռամալլայում Մահմուդ Աբասի նախագահությամբ խորհրդակցության ժամանակ «իսրայելական օկուպացիայի» դեմ միջոցներ ձեռնարկելու որոշում է կայացրել: Այս մասին հաղորդում է պաղեստինյան պաշտոնական Wafa գործակալությունը:
Այդ միջոցների թվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և Միջազգային քրեական դատարանին դիմելը:
Բացի այդ, Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեն կառավարությանը խնդրել է պլան մշակել՝ կրճատելու իսրայելական օկուպացիոն իշխանությունների աշխատակիցներին քաղաքական, տնտեսական և վարչական ոլորտներում՝ գրում է Wafa-ն: Ամենայն հավանականությամբ, կվերանայվի նաև Պաղեստինի և Իսրայելի միջև անվտանգության ոլորտում մոտեցումը:
Խորհրդակցության ժամանակ որոշվել է նաև ձևավորել հատուկ հանձնաժողով, որը կհետևի Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի որոշումների կատարմանը, որը հունվարի 15-ին առաջարկել է հրաժարվել Իսրայելի ճանաչումից, քանի դեռ Իսրայելը չի ճանաչում Պաղեստինը որպես անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով:









































