Սիրիական Աֆրին քաղաքի շրջանում շարունակվող «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում ևս 5 թուրք զինծառայող է զոհվել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ Աֆրինի հյուսիսարևելյան Շեյխ Խորոզ շրջանում ահաբեկիչների արձակած արկերից մեկն ընկել է Թուրքիայի ԶՈւ տանկի վրա, ինչի հետևանքով զոհվել են այդ պահին տանկում գտնված 5 զինծառայողները։
Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողությունն անցկացնում է հունվարի 20-ից։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ենթադրվում է, որ Աֆրինում տեղակայված են PYD/ YPG-ի մոտ 8-10 հազար ահաբեկիչներ։









































