Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

ԱԺ պատգամավորներն այցելել են Արցախ

Փետրվարի 2-4-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավորներն ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Նույն օրը ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել երկու հանրապետությունների խորհրդարանականների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով ներկաներին՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն Արցախի խորհրդարանի համար առանցքային է համարել Հայաստանի Ազգային ժողովի հետ տարեցտարի կատարելագործվող հարաբերությունները, հանձնաժողովների մակարդակով պարբերական հանդիպումներն ու համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բարձր է գնահատել երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցության մակարդակը: Նա ներկայացրել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությունը:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները եւ խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր տեղեկատվություն են տրամադրել մի շարք հարցերի շուրջ Հայաստանի խորհրդարանում ընթացող քննարկումների մասին: Ոլորտային հարցերի վերաբերյալ քննարկումներ տեղի են ունեցել նաեւ համապատասխան հանձնաժողովներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում