ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի տեղակալ Ուենդի Շերմանը կիրակի ժամանել է Երուսաղեմ, որտեղ կհամաձայնեցնեն դիրքորոշումներն Իրանի ղեկավարության հետ իրանական միջուկային ծրագրի հարցով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Պետդեպին:
Հայտարարության մեջ նշվում է, որ նա կխորհրդակցի Իսրայելի կառավարության գործընկերների հետ Ժնևում «վեցյակի» բանակցությունների վերաբերյալ՝ որպես Իրանի կողմից միջուկային զենքի ստացման կանխմանը ուղղված Իսրայելի հետ համակարգված ջանքերի շարունակություն: Իսրայելը ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցն է մերձավորարևելյան տարածաշրջանում:
Իրանի և «վեցյակի» բանակցությունների հերթական ռաունդը Ժնևում ավարտվել է անարդյունք, կողմերը պայմանավորվել են նոյեմբերի 20-ին նոր ռաունդ անցկացնել ավելի ցածր մակարդակով:









































