Լիբիայի արևելյան Կիրենաիկա շրջանի ինքնահռչակ կառավարությունը հայտարարել է սեփական նավթային ընկերության ստեղծման մասին, որը կվերահսկի նավթային տերմինալները Տոբրուկում, Բրեգում և ևս մի քանի լիբիական նավահանգիստներում:
«Մենք հիմնել ենք ընկերություն՝ «Լիբիական նավթագազային կորպորացիա» անվան ներքո»,- Կիրենաիկայի վարչապետ Աբդ-Ռաբո Ալ-Բարասիի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Բարասին նշել է, որ իր կառավարությունն ակնկալում է ըմբռնում կենտրոնական իշխանությունների կողմից: Նրա խոսքով՝ շրջանը ձգտում է լայն ինքնավարության:
Լիբիայի կենտրոնական իշխանությունները սպառնում են Կիրենաիկայի դեմ միջոցառումներ ընդունել, եթե 10-օրյա ժամկետում անջատողականները չազատեն Ազգային նավթային կորպորացիայի հածանավերը, որոնք հանդիսանում են պետբյուջեի եկամտի աղբյուրը:










































