Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են, որ «Հայան» հզոր թայֆունի հետևանքով տոժել է մոտ 9.5 մլն բնակիչ: Այս մասին փոխանցում է «Սինհուա» գործակալությունը:
Աղետը պատուհասել է 41 նահանգների, տարհանվել է մոտ 74 հազար ընտանիք կամ ավելի քան 342 հազար մարդ:
Կապի խաթարման հետևանքով երկրի իշխանությունները մեծ դժվարությունների են բախվել աղետից մեծապես տուժած շրջանների մասին վիճակագրական տվյալներ հավաքելիս:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է մոտ 10 հազար մարդ:










































