ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարկ է, որ ներողություն խնդրի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցների գաղտնալսման համար, որ իրականացրել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը:
Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի սենատոր և ԱՄՆ նախագահի պաշտոնի նախկին թեկնածուն:
«Իմանալով, թե ինչպես է զայրացել Անգելա Մերկելը, նա պետք է ներողություն խնդրի»,- հայտարարել է սենատորը գերմանական Spiegel պարբերականի հետ զրույցում:
Մակքեյնը կարծում է, որ ամերիկյան հետախուզությունը պատճառներ չուներ գաղտնալսելու Գերմանիայի կանցլերի հեռախոսը, քանի որ ԱՄՆ-ը բազմաթիվ այլ եղանակներ ունի դաշնակիցներից կարևոր տեղեկություն ստանալու համար:
Ընդ որում՝ սենատորը նշել է, որ Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քիթ Ալեքսանդերը պետք է հեռանա իր պաշտոնից:









































