Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Սիրիայի կառավարական զորքերին խորհրդային արտադրության այրվող ավիառումբեր կիրառելու համար, հայտնում է Reuters-ը:
Կազմակերպության ռազմական դիտորդ Բոննի Դոչերտի խոսքով՝ Ասադի զորքերը վերջին տարում նման ռումբեր են օգտագործել առնվազն 56 անգամ:
Նման ռումբերից մեկը Հալեպի դպրոցներից մեկում սպանել էր 37 մարդու:
Ըստ HRW-ի՝ բոլոր ռումբերն արտադրված են եղել Խորհրդային Միությունում:
Իրավապաշտպանը հավելել է, որ սիրիական ավիացիան օգտագործում է նաև կասետային և վակուումային ռումբեր: «Համաշխարհային հանրությունը պետք է արգելի օգտագործել նման ռումբերը Սիրիայում քիմիական զենքի պես»,- ասել է Դոչերտին:









































