Tuesday, 16 06 2026
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը

«Հայաստանի նման փոքր երկրում հեղափոխություն կազմակերպելը շատ բարդ խնդիր է»

Նախկին քաղբանտարկյալ, «7-ի գործով» մեղադրյալ Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխությունը պատրաստվում են շարունակել երկրում համակարգային փոփոխություններ պահանջող ազատամարտիկները: Նրանք այդ մասին հայտարարեցին երեկ՝ Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքի ժամանակ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում հեղափոխություն կազմակերպելը բավական բարդ խնդիր է: Նրա բնորոշմամբ՝ այսօր Հայաստանում այնքան քիչ մարդ է ապրում, որ մեր համապատասխան մարմինները վաղօրոք իմանում են, թե ով ինչ է կազմակերպում, ով ում հետ է հանդիպում և ինչի համար. «Ինչ վերաբերում է հեղափոխական վիճակին, ապա բոլոր երկրներում էլ, որտեղ սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսի վիճակում է, ինչպես Հայաստանում, հեղափոխություն կազմակերպելը հնարավոր է, բայց խնդիրն այն է, թե այդ հեղափոխությունը կազմակերպողները ինչ կարգախոսով են գալիս Հայաստան, ինչ են խոստանում ժողովրդին և ինչ բարեփոխումներ պետք է անեն»,- ասաց նա:

Համբարյանն ընդգծեց, որ ազատամարտիկների դժգոհությունը երկար ժամանակ է՝ գոյություն ունի: Այն պայմանավորված է նրանց սոցիալական վիճակով, բայց հեղափոխությունը բարդ և թանկ գործընթաց է, հետևաբար ինչպես ազատամարտիկների, այնպես էլ Շանթ Հարությունյանի կազմակերպած հեղափոխությունը ոչ մի շարունակություն չի ունենա. «Նախ՝ նշենք, որ Շանթ Հարությունյանի կազմակերպածը երբևիցե հեղափոխություն չեմ համարի, դա հեղափոխության տնազ էր՝ անտրամաբանական քայլերի շարունակություն : Դա ավելի շատ շանթահարված հեղափոխություն էր, նույնիսկ ամոթ էր այն հեղափոխություն անվանել, դա ավելի շատ խուլիգանական արարքների շարունակություն էր:

Ես չգիտեմ՝ ով էր այդ ամենի թիկունքում կանգնած, իրոք ի՞նքն էր անում, թե՞ չէ. ես չհասկացա, թե դա ինչի և ում համար արվեց»:

Մեր այն հարցին՝ արդյոք ազատամարտիկները ի զորու կլինե՞ն շարունակելու նախկին քաղբանտարկյալի սկսածը, և ինչո՞ւ, ըստ նրա, նախկինում չէին միանում, մեր զրուցակիցը արձագանքեց. «Հնարավոր է՝ շատ շատերը համարեն, որ նա ճիշտ է արել, և ցանկանան նրա սցենարով շարունակել՝ դա շարունակողների խնդիրն է, բայց ես էլի եմ ասում և պնդում եմ՝ նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Մեր ժողովուրդն արդեն ադապտացվել է սոցիալական այս վատ վիճակին: Հիմա պետք է իշխանությունների կողմից մի քայլ կատարվի, որից հետո ավելի մեծ սոցիալական պայթյուն կլինի:

Լեռնային Ղարաբաղի մասով դեռ խնդիր չունենք, որ ժողովուրդը ոտքի կանգնի, բայց դա կարող է լինել տրանսպորտի ուղեվարձի թանկացման, եթե շրջանառվող լուրերն իրականություն դառնան, կամ կտրուկ մթերքի և այլ անհրաժեշտ ապրանքերի գների բարձրացման պատճառով:

Իսկ ժողովուրդը, ըստ Համբարյանի՝ գերադասում է լքել հանրապետությունը, քան ոտքի կանգնել:

Մեր այն հարցին՝ դա՞ է պատճառը, որ մոբիլիզացում չի լինում, քաղաքագետը պատասխանեց. «Ինքնըստինքյան, պետք է սոցիալական շատ կտրուկ փոփոխություններ լինեն դեպի վատը, որպեսզի մոբիլիզացում տեղի ունենա, հիմա ինչի՞ շուրջ մոբիլիզացվի ժողովուրդը»:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում