Քիմ Քարդաշյանը, ով նորաձև էր դարձրել մեծ հետույք ունենալը, հայտարարել է, որ պատրաստվում է փոքրացնել իր հետույքի չափսը։ Այս ցնցող նորության մասին հայտնել են նրա ընկերներն ու հարազատները։
Ամերիկյան լրատվամիջոցներից մեկի աղբյուրը գրում է հետևյալը. «Այժմ նրան դուր չի գալիս, թե ինչ տեսք ունի իր հետույքը։ Քիմը վստահ է՝ մեծ կոնքերն այլևս մոդայիկ չեն։ Հենց այդ պատճառով էլ նա հիմա սոցցանցերում շեշտը չի դնում դրանց վրա»։

Նշվում է, որ հնարավոր է՝ դա կապված է այն բանի հետ, որ Քիմ Քարդաշյանը հոգնել է իր մասին բամբասանքներ լսել և կարդալուց։ Դրանցից ամենատարածվածն այն է, որ Քիմի ֆիրմային, կլոր կոնքերը հայտնի և գրագետ պլաստիկ վիրաբույժի ձեռքի գործն են։
Ինքը Քիմը միշտ հերքել է այդ տեղեկատվությունը, պնդելով, որ իր հետույքը բնության պարգև է։









































