Friday, 07 06 2024
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր

«Կարծում եմ`շատ մահմեդականներ, որոնք իրենց հայ են համարում, քրիստոնյա պիտի դառնան Թուրքիայի մեջ»

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆեանը

-Պարոն Սարաֆեան, երկու տարվա կազմակերպչական աշխատանքներից հետո Բողազիչի համալսարանում օրերս տեղի ունեցավ մահմեդականացված հայերին նվիրված կոնֆերանս: Թուրք մտավորականներն ասում են, որ անհրաժեշտ  է խրախուսել նրանց ինքնաբացահայտումը, սակայն սա կարող է բարոյական հարցեր առաջացնել, և պետք է այնպես վարվել, որ անհատներն իրենց սոցիալական միջավայրերի հետ չբախվեն: Ի՞նչ եք կարծում՝ մենք պատրա՞ստ ենք այսօր քննարկել այս հարցը, և ինչպե՞ս պետք է մոտենալ բացառիկ, բայց նուրբ հարցին:

-Ներկայումս Թուրքիայի վիճակը լուրջ և հետաքրքրական է, քանի որ մի շարք բարեփոխումներ են տեղի ունենում այդ երկրում՝ ներառյալ ժամանակին մահմեդական դարձած հայերի և նրանց հաջորդների ինքնության հարցը: Հստակ է, որ Թուրքիայի տասնյակ հազար, եթե ոչ շատ ավելի հպատակներ այսօր մեջտեղ են եկել իրենց ինքնության և արմատների մասին արտահայտվելու՝ իբրև հայ և իբրև մահմեդական: Նրանց շարքում կան այնպիսիները, որոնք դրանից բացի ավել քայլ չեն ուզում անել, բայց նաև կան այնպիսիները, որոնք ուզում են հայերեն սովորել կամ քրիստոնյա դառնալ:

Բարոյական հարթության վրա հարցը քննելիս պետք է նկատել, որ այս մարդիկ և իրենց նման շատ-շատերը, իրենք իրենց որոշումներով պետք է ընդունեն, թե  ինչպես կուզեն արտահայտել իրենց  ինքնությունը: Նորից մարդկային գետնի վրա խոսելով՝ մենք էլ կարող ենք աշխատել, որ այսպիսի  որոշումներ արվեն ազատ մթնոլորտի մեջ, և եթե մարդիկ իրենք ինքնակամ ցանկանան իրենց հայ կամ քրիստոնյա հռչակել, կարողանան ազատորեն արտահայտվել: Ուրեմն առաջին խնդիրը պետք է լինի այդպիսի ազատությունները պաշտպանելը, և եթե մարդիկ մոտենան կրոնական կամ ազգային գետնի վրա, այն ժամանակ կարծեմ ճիշտ պետք է լինի անհրաժեշտ օգնություն ցույց տալ իրենց:

Կարծում եմ՝ այսպիսի մոտեցումն այսօր Թուրքիան էլ պետք է ընդունի: Հարցը վտանգավոր է դառնում, երբ քննարկման առարկա է դառնում մահմեդականացված հայերին իբրև գործիք ներկայացնելու քաղաքական կամ, ավելին, ռազմական նպատակների համար: Այսպիսի խոսքերը, որոնք երբեմն լսվում  են հայկական շրջանակների մեջ, ծիծաղելի են, բայց միևնույն ժամանակ առիթ են տալիս թուրք կամ մահմեդական ծայրահեղականներին իրենց տեսակետն արդարացնելու:

-Պարոն Սարաֆեան, այսինքն՝ այն, որ այսօր Թուրքիայում տեղի է ունենում նման թեմայով կոնֆերանս, հենց այդ բարեփոխումների արդյո՞ւնքն է: Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ նախ պետք  է ստեղծվի համապատասխան մթնոլորտ նրանց ազատականացման համար:

-Այո, այսօր տեղի ունեցած հանդիպումները Պոլսո մեջ բարեփոխումների մաս են կազմում և միևնույն ժամանակ էլ այդ բարեփոխումներից առաջ կընթանան:

-Հնարավոր համարո՞ւմ եք առաջիկա տարիներին մահմեդականացված հայերի հայրենադարձություն: Մեր հասարակությունն արդյոք պատրա՞ստ է իր բազմազանությունը որպես մեծագույն հարստություն և բացառիկություն ճանաչելու:

-Ենթադրում եմ, որ առաջիկա տարիներին շատ մահմեդականներ, որոնք իրենք իրենց հայ են համարում, քրիստոնյա պիտի դառնան Թուրքիայի մեջ, ինչպես նաև որոշ մահմեդական հայեր իրենք իրենց պիտի պարտադրեն մնալ իբրև մահմեդական հայեր: Նաև ենթադրում եմ, թե շատ քրիստոնյա հայեր չեն ընդունի մահմեդական հայերի գաղափարը, ինչպես անցյալում չէին ընդունել, ինչի պատճառով էլ հալածվում էին կաթոլիկ կամ բողոքական  հայերը: Բայց այս զգացումները որ աստիճան ծայրահեղության կհանգեցնի՝ կապված է մեր մտավորական խավերից: Հույս ունեմ, որ այս հարցերն արագորեն կքննարկվեն և ուժի ու խաղի առարկա չեն դառնա անձնական շահերի կամ անխելք նպատակների հետապնդման համար:

-Կարծիք կա, որ մահմեդականացված հայերը կարող են կամուրջ հանդիսանալ Հայաստանի և շրջակա մուսուլմանական երկրների միջև: Հնարավոր համարո՞ւմ եք:

Այո, հնարավոր է, որ մահմեդական հայերը կարևոր դեր խաղան ընդհանուր հայերի համար: Նույն ժամանակ սա  չի նշանակում, թե իրենք պետք է դավաճան լինեն իրենց բնակված երկրների նպատմամբ:

-Պարոն Սարաֆեան, 2007-ից Դինքի մահը ինչ-որ առումով  փոփոխություն մտցրեց Թուրքիայի հանրային տրամադրություններում: Նա ուզում էր կրոնափոխ հայերի տաբուն փշրել: Ինչ եք կարծում՝ նրա մահը այս առումով կարողացա՞վ որևէ փոփոխություն մտցնել:

-Այո, Հրանտ Դինքը միշտ խոսել է թուրքահայ համայնքի խնդիրների, վշտի մասին, նաև այդ հարցերի լուծման մասին, բայց երբ Սաբիհա Գյոչկեի հարցը մեջտեղ բերեց իբրև խնդրո առարկա, այսինքն՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակի հայ ծագում ունենալու հարցը, թուրք ազգայնականների շրջանակները զայրացան, որովհետև Քեմալ Աթաթուրքի ժառանգության վրա աչք ունեն: Ինչպես գիտեք, մինչև հիմա Աթաթուրքի պաշտամունքը դեռ շարունակվում է Թուրքիայի մեջ:

Անշուշտ, Դինքը միշտ վտանգավոր մեկն էր համարվում Թուրքիայի մեջ, և հենց դա էլ պատճառ հանդիսացավ նրա վրա ուղղակի ճնշումներ գործադրելը և վերջում սպանելը: Թուրքիայի մեջ այսօր դեռ որքան էլ, այսպես կոչված, բարի առաջխաղացումներ լինեն, միևնույն է, հետադիմական ուժեր էլ գոյություն ունեն, և նրանց ներկայությունը միշտ պետք է նկատի ունենանք: Այսինքն՝ կարևոր է, թե ինչ եղանակով պետք է հարցերը վեր հանել, որ արդյունքը բարի լինի:

-Կարո՞ղ ենք ասել, որ, մեծ հաշվով, 2015-ին ընդառաջ, հայ -թուրքական հարաբերություններում, ինչպես նաև Ցեղասպանության ճանաչման հարցում մեծ առաջընթաց չունենք:

-Ընդհանրապես, Սփյուռքի մեջ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դանդաղել է այլևայլ պատճառներով, այդ թվում անհոգությունն է պատճառը: Կարող ենք նույնիսկ ենթադրել, թե Հայաստան պետությունն էլ դեր ունի այս կացության մեջ: Հայաստանի Ցեղասպանության թանգարանը և Սփյուռքի նախարարությունը երկու տարի առաջ իր  նախաձեռնությամբ և իր տրամադրության տակ Սփյուռքի մեջ երկրորդական մակարդակի մարդկանց հետ աշխատելով,  հանձն առավ 100-րդ տարելիցի նշումը միջազգային մակարդակի վրա ներկայացնել: Սա հարցը չեզոքացնելու ձև էր, և այսօր իրենց նախաձեռնության արդյունքը մենք տեսնում ենք տարբեր երկրներում: Ոչ զարմանալիորեն, պետք եղած գործերը չեն կատարում: Զարմանալիորեն, թուրքական շրջանականերն էլ զգույշ են մնում այս թեմայի շուրջ խոսելուց կամ որովհետև իրենք դրա անհրաժեշտությունն այս պահին չունեն, քանի որ հայկական շրջանակներն ընդհանրապես մեջտեղ չեն բերում այդ հարցը (գոռալը լուրջ գործունեություն չէ), և կամ էլ որովհետև որոշ հասկացողություն կա հայկական և թուրքական շրջանակների միջև, որպեսզի 2015-ի շուրջ գիտակցաբար վերջին վայրկյանին, ձևավոր սահմանապահ և անիմաստ ելույթներ այստեղ կամ այնտեղ ներկայացվեն առանց որևէ շոշափելի ազդեցության գիտական կամ քաղաքական շրջանակների մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում