Ամեն օր Բելգիայում կատարվում է ադամանդների ու ոսկերչական թանկարժեք իրեր մոտ 80 գողություն, հայտնում է ֆլամանդական De Zondag թերթը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարության տվյալներին:
Նախարարության տվյալներով՝ վերջին 5 տարում ադամանդների և թանկարժեք իրերի գողության դեպքերը Բելգիայում ավելացել են մոտ 50 տոկոսով:
2012թ. թագավորությունում կատարվել է ոսկերչական-ալմաստային արդյունաբերության 29.600 գողություն՝ 2008թ. 19.537-ի դիմաց:








































