Նեպալի հեռավոր գյուղերից մեկում ապրող կինն ու իր երեխաները որոշել են բժիշկների օգնությանը դիմել, որպեսզի ազատվեն դեմքի խիտ մազածածկույթից, որը նրանց ծիծաղի առարկա էր դարձնում:
38-ամյա Դևին և նրա 3 երեխաները չեն կարողացել նորմալ կյանք վարել իրենց արտաքին տեսքի պատճառով: Բանն այն է, որ Նեպալի բնակիչները տառապում են «գայլախտով»: Այս պաթոլոգիան բնութագրվում է մարմնի տարբեր մասերում խիտ մազածածկույթով և նյարդաբանական ախտանիշներով, գրում է Daily Mail տաբլոիդը:
Երեխաների կյանքը դժոխքի էր վերածվել, քանի որ դպրոց մտնելու առաջին իսկ օրից նրանք ծիծաղի առարկա էին դարձել: Տեսնելով երեխաների տառապանքները՝ Դևին ու ամուսինը որոշել են դիմել բժիշկների օգնությանը:
«Ես ավելի շատ երեխաներիս, քան ինձ համար եմ անհանգստանում: Տղաս իր համադասարանցիներին խոստացել է, որ դպրոց կվերադառնա նոր դեմքով, և նրանք այլևս չեն կարող ծիծաղել նրա վրա: Այն պահից, երբ բժիշկները խոստացել են անվճար օգնել մեզ, մենք հրաշքի սպասումով ենք ապրում»:
Բժշկական հաստատության մասնագետները բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի արդարացնեն իրեն հաճախորդների հույսերը: Մի քանի պրոցեդուրայից հետո մոր և երեխաների արտաքին տեսքը զգալիորեն փոխվել է:
Բժիշկները ընտանիքին զգուշացրել են լազերային բուժման կողմնակի ազդեցությունների՝ քորի, այտուցների, սպիների և դեմատիտի մասին:








































