Monday, 08 06 2026
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի

Ո՞վ կհամարձակվի երաշխավորել Քոչարյանի անվտանգությունը

Ակնհայտէ, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև ինչ-որ պայմանավորվածություն խախտվել է: Ընդ որում` այն կարծես թե ոչ թե նոր է խախտվել, այլ արդեն բավական երկար ժամանակ: Չի բացառվում նաև, որ հենց այն պահից, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց հանրապետության նախագահի պաշտոնը:

Ժամանակ առ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի և նրա արբանյակների «քայքայիչ» կամ «կազմաքանդիչ» ելույթները վկայում էին, թերևս, հենց դրա մասին: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի գործողություններում ինչ-որ բան ակնհայտորեն չէր բավարարում: Այսինքն` նրանք ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել էին, սակայն Սերժ Սարգսյանը հետ է կանգնել այդ պայմանավորվածություններից, և Ռոբերտ Քոչարյանը կարիք է զգում ժամանակառ ժամանակ անձամբ կամ միջնորդավորված ելույթ ունենալ և Սերժ Սարգսյանին դնել բավական բարդ կացության առաջ: Չէ՞որ նրա ամեն ելույթից հետո Սարգսյանը ստիպված է լինում հաղթահարել այն բոլոր կասկածներն ու երկմտանքները, որ առաջանում են Քոչարյանի ազդեցության առումով թե՛ հանրային շատ շրջանակների, թե՛ իշխանական համակարգի մոտ:

Իսկ ի՞նչ կարող էին պայմանավորված լինել Սերժ Սարգսյանն ու ՌոբերտՔոչարյանը: Հնարավոր է շատ բան` բիզնես քվոտաներից սկսած, մինչև կոնկրետ իշխանական լծակները: Թերևս այս պահին անիմաստ է դիտարկել այն ամբողջ հնարավոր դիապազոնը, որ կարող էին ունենալ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պայմանավորվածությունները: Ակնհայտ է, որ այդ համակարգում ինչ-որ բան սկսել է չաշխատել, կամ չի աշխատել հենց սկզբից: Չի բացառվում նաև, որ պայմանավորվածությունը խախտել կամ խախտում է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը:

Միանգամայն հավանական է, որ հենց նրա այդ ելույթները չեն մտնում երկուստեք պայմանավորվածության շրջանակ, կամ այդ շրջանակ չի մտնում այն, որ Կոնգրեսը թաքնված, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն անթաքույց ժամանակ առ ժամանակ դրական լույսի ներքով պիտի հիշեցնեն Քոչարյանի պաշտոնավարման ժամանակների մասին: Այն, որ Դաշնակցությունը պետք է իրեն ընդդիմություն հայտարարի, իսկ «Բարգավաճ Հայաստանն» էլ պետք է հայտարարի իր այլընտրանք լինելու մասին: ՀԱԿ-ը պետք է դառնա Քոչարյանի ունեցվածքի և նրա վարած «հավասարակշվռած» արտաքին քաղաքականության պաշտպանը: Միգուցե հենց Քոչարյանն է խախտում Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում որևէ խոչընդոտ չհարուցելու, Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստանի» լոյալություն երաշխավորելու առումով: Աներկբա է թերևս, որ ինչ-որ մեկն, այդուհանդերձ, խախտում է ինչ-որ բան:

Բայց գուցե պայմանավորվածությունը հենց այն է, որ Քոչարյանը ժամանակառ ժամանակ պետք է այդպես ելույթ ունենա, ստեղծի Սերժ Սարգսյանի հետ հակասության տպավորություն, այդպիսով ապահովելով իշխանական համակարգի ճկունությունն աշխարհաքաղաքական այն բարդ և բավական անկանխատեսելի միջավայրում, որ առկա է այժմ Երկիր մոլորակում: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միգուցե փորձում են միմյանց հակակշիռ խաղալ, որպեսզի փակ են որևէ այլ իրական հակակշռի խաղարկման ճանապարհը: Այդ տեսակետը կարող է, իհարկե, ունենալ գոյության իրավունք, ինչպես գրեթե ցանկացած տեսակետ: Բայց այստեղ կա մի նրբերանգ:

Բանն այն է, որ այդ խաղարկումը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետք է հասցեագրեին արտաքին ուժերին, աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնք շահագրգռություն ունեն Հայաստանի ներքին զարգացումների հարցում և փորձում են հնարավորինս առարկայորեն ազդել դրանց ընթացքի վրա: Անհամաձայնություն կամ հակասություն խաղալու այլ մոտիվ կարծես թե չկա, քանի որ հազիվ թե այդ կարգի խաղերը ազդեցություն ունեն Հայաստանի բազմաչարչար հասարակության վրա, և այն տրվի «չար Քոչարյան, բարի Սարգսյան» կամ «չարյաց փոքրագույն Սարգսյան» սինդրոմին: Հայաստանի հասարակությունն իր քաղաքական և քաղաքացիական պահանջներն այժմ առավել քան հստակ է դրել և նույնիսկ գտնվում է դրանք զուլալելու և բյուրեղացնելու պրոցեսում: Իսկ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ գործնականում թե՛ միասին, թե՛առանձին-առանձին ցույց են տվել, որ այդ պահանջները բավարարելու ունակ չեն:

Այնպես որ, այստեղ մանիպուլյացիաների հավանականություն եթե կա, ապա հաստատ ոչ Քոչարյանի միջոցով: Այդ մանիպուլյացիաները լավագույն դեպքում կարող են ազդել հանրության փոքր շրջանակի վրա, ինչը չի կարող էական ազդեցություն ունենալ գործընթացների պոտենցիալի վրա: Այնպես որ, Սարգսյան-Քոչարյան հակասություն խաղի հիմնական կամ միակ հասցեատերը միջազգային քաղաքական կենտրոններն են, եթե իհարկե ենթադրենք, որ տեղի ունեցողը իսկապես խաղ է, ոչ թե իրական հակասություն: Բայց միջազգային քաղաքականության կենտրոններին այդօրինակ պարզամտությամբ խաղարկելն ու մոլորեցնելը ավելի անիրական է:

Բանն այն է, որ այդ կենտրոններն ունեն բազմակողմանի տեղեկատվության հսկայական տեխնոլոգիական հնարավորություններ և թերևս Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից ավելի լավ գիտեն կամ ցանկության դեպքում ավելի լավ կիմանան, թե ինչպիսին է Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունը: Հետևաբար անիմաստ է փորձել այդպիսի պարզունակ բեմադրություններ խաղարկելը, ու թե՛ Սարգսյանը, թե՛ Քոչարյանը երևի թե բավականաչափ լավ են պատկերացնում դրա անհնարինությունը: Այնպես որ, նրանց միջև անհամաձայնության, հակասության դրսևորմանը որոշ շրջանակների մոտ թատրոն որակում տալը, մեղմ ասած, այդքան էլ ծանրակշիռ հիմքեր չունի և հիմնականում կառուցված է այն կարծրատիպի վրա, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համատեղ անցյալ ունեն, և նրանց ներկան ու ապագան երբեք չի կարող լինել անհամատեղելի: Մինչդեռ կարծրատիպերը քաղաքական գործընթացների հնարավորինս ճշգրիտ ընկալման հարցում կարող են առաջացնել լուրջ բարդություններ: Մինչդեռ խնդիրը, թերևս, բավական պարզ է:

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ապրում են Հայաստանում, իսկ Հայաստանը գտնվում է աշխարհում: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կարող են կառավարել Հայաստանը, բայց աշխարհը կառավարելը նրանց ուժերից վեր է: Հայաստանի ուժերից էլ վեր է հակադրվել համաշխարհային գործընթացներին: Այդ գործընթացները վերջին շրջանում ստացել են բավական դինամիկ և փիլիսոփայության, արժեքային տրամաբանության տեսանկյունից բավական շրջադարձային բնույթ: Այդ իմաստով կարող է բավական խորհրդանշական լինել անվտանգության հարցերի Մյունխենի միջազգային հեղինակավոր համաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնի արտահայտած միտքն այն մասին, որ երևի թե ժողովրդավարական արժեքերի տարածման հարցում Արևմուտքի հանդուրժողական մարտավարությունը չի արդարացրել իրեն, սպառել է իրեն:

Արևմուտքում ակնհայտորեն սկսել են մտածել ոչ ժողովրդավարական ռեգիոններին և վարչակարգերին արդեն շատ ավելի հստակ պահանջներն երկայացնելու մասին: Այդ դեպքում, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի մոտ կարող են լուրջ մտահոգություններ առաջանալ իր հետ նախագահական անվտանգության և բարեկեցության երաշխիքների կապակցությամբ, քանի որ նա քաջ գիտակցում է, որ այդ երաշխիքների տերն արդեն Սերժ Սարգսյանը չէ: Համենայնդեպս, Սարգսյանը միգուցե վերանայել է Քոչարյանին տրված ինչ-ինչ երաշխիքներ, ինչն էլ նրան ստիպում է վերանայել Սերժ Սարգսյանին չխանգարելու պայմանավորվածությունը:

Իրավիճակը շատ հիշեցնում է օդապարիկը, որը բարեհաջող օդ էր բարձրանում, բոլորը հանգիստ էին, ապահով, անվտանգ: Բայց հանկարծ արտակարգ պատահար է տեղի ունենում, և որքան էլ օդապարիկի ղեկավարը խոստացել էր, որ ոչ մի պարկի կամ ծանրոցի ձեռք չի տա ու բարեհաջող տեղ կհասցնի, միևնույն է արտակարգ իրավիճակը ստիպում է մտածել նախևառաջ սեփական անվտանգության մասին: Հետևաբար որոշակի բալաստից ազատվելու հարցը դառնում է կենսական: Պարզ է, որ այդ ժամանակ պայքար է գնալու բալաստ չդառնալու ևօ դապարիկի ղեկավար լինելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում