Calvin Klein –ի ck one դասական բուրմունքը թողարկվել է 1994 թվականին և դարձել ինքնատիպ բեկում բուրմունքի աշխարհում. մինչ այդ երկսեռ բուրմունքներ պարզապես գոյություն չեն ունեցել։
Այս տարի ապրանքանիշը վերագործարկում է իր բեսթսելլերի գովազդային արշավը։ Տեսահոլովակում, որը նկարահանվել է ծագումով Իրանից ամերիկացի ռեժիսոր Զալ Բաթմանգլիջի և լուսանկարիչ Վիլլի Վանգերպերեի կողմից, մասնակցել են մոդելներ Calvin Klein-ի գարուն-ամառ 2018 նորաձևության ցուցադրությունից։
Բուրմունքը չի փոխվել։ Այն հագեցած է մանդարինի, բերգամոտի, պապայայի, մանուշակի, մուշկի, սաթ նոտաներով։ ck-ի պարֆյումերներն են դարձել Ալբերտո Մորիլասը և Գարի Ֆրեմոնտը։











































