Բրիտանական ընկերությունը աշխարհի ամենաշքեղ շոուներից մեկի՝ Դուբայի ցուցահանդեսի համար պատրաստել է հատուկ Phantom-ի սեդան: Սեդանի ինտերիերը զարդարել են իսկական թանկարժեք քարերով: Դե դրանից որքան է փոխվել սեդանի արժեքը, չի հաղորդվում, հայտնում է auto.vesti.ru-ն:
Ադամանդե սեդանը կառուցվել է արդեն ծանոթ Rolls-Royce Phantom-ի հիմքի վրա, որը սեպտեմբերին ներկայացվել էր Ֆրանկֆուրտի ցուցահանդեսին:
Այն կոչվում է Celestial և նվիրված է մոդելի 10-ամյա հոբելյանին: Սեդանը շատ չի տարբերվում սովորական սերիական սեդանից:
Այս սեդանը ստացել է բեռնախցիկի յուրահատուկ գույն, որոշ փոփոխություններ մեքենայի ինտերիերում և առաստաղի հատուկ լուսադիոդային գունավորում:
Rolls-Royce-ի մասնագետները ադամանդներով են պատել Phantom-ի ինտերիերը:











































