Եվրոպական «Գոչե» արբանյակի կտորները Երկիր կընկնեն մոտակա 72 ժամվա ընթացքում: Այս մասին այսօր հայտնել է բրիտանական Sky News հեռուստաալիքը:
«Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակը, որն զբաղվում էր Երկրի ձգողականության քարտեզի ստեղծմամբ, ինչպես նաև օվկիանոսյան հոսանքներով, հոկտեմբերի վերջին ամբողջությամբ վատնել է իր ռեսուրսն ու հիմա մոտենում է Երկրին»,- նշել է հեռուստաալիքը:
«Վտանգավորության աստիճանը, որը ներկայացնում է արբանյակը մոլորակի բնակիչների համար, չափազանց ցածր է»,- ընդգծել է Եվրոպական տիեզերական գործակալության պաշտոնական ներկայացուցիչը:
Գիտնականները հուսով են, որ սարքն ամբողջությամբ կայրվի մթնոլորտի վերին շերտերում ու Երկիր կընկնեն միայն աննշան քանակությամբ բեկորներ:








































