Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Կարող ենք հուսախաբ լինել, և ոչ մի փոփոխություն էլ տեղի չունենա

«Առաջի լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։

-Պարոն Մինասյան, ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կարո՞ղ է դառնալ համահայկական լիդեր՝ հաշվի առնելով, որ նա հայտարարել է՝ և՛ հայաստանցի է, և՛ սփյուռքահայ։

-Այո, կարող է, որովհետև նա Հայաստանի ներքին քաղաքական կյանքին շատ չի մասնակցել։ Ճիշտ է, նա 1996 թվականին եղել է ՀՀ վարչապետ, բայց շատ կարճ ժամանակաշրջան, և նա միշտ կապ է ունեցել Սփյուռքի, Հայաստանի ու Արցախի հետ։ Կարծում եմ՝ նրա ամբողջ էությունը, մտածելակերպը այնպիսին է, որ շատ լավ կարող է հասկանալ սփյուռքահայերի թե՛ խնդիրները, թե՛ մտահոգությունները, և, անշուշտ, Հայաստանի ժողովրդի մտահոգությունները։ Արմեն Սարգսյանը խելացի է, պատասխանատու, չափավոր, ողջամիտ։ Նա շատ չի խոսում, բայց հետևում է իր շրջապատի մարդկանց գաղափարներին, մտքերին։ Խնդիրն այն է, թե նա ինչպես է իր տեղը գտնելու Հայաստանի քաղաքական և ընդհանրապես համահայկական խնդիրների շուրջ։ Սակայն որոշ ժամանակ տալով, անցումը պետք է լավ լինի։

-Ձեր կարծիքով՝ Արմեն Սարգսյանին այդ գործելու ազատությունը կտրվի՞՝ հաշվի առնելով, որ նա ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն է։ Նրան կհաջողվի՞ այդ հավասարակշռությունը պահել քաղաքական ու հասարակական դաշտում, թե՞ ստիպված է լինելու ՀՀԿ-ի ցանկություններով առաջնորդվել։

-Հանրապետական կուսակցությունը նոր կառավարման համակարգ մտնելով, ինքնաբերաբար, կամաց-կամաց տարբերություններ պետք է դրվեն պետության և իշխանության (ռեժիմի) միջև։ ՀՀԿ-ն պետք է անդրադառնա և լավ հասկանա, որ պետությունը մի բան է, իսկ ռեժիմն ու իշխանությունն ուրիշ բան են։ Դա է նշանակում լինել օրենքի պետություն: Կարծում եմ, որ նոր Սահմանադրությունը այդ տարբերությունը պետք է ասպարեզ բերի։ Հարցն այն է, թե քաղաքական մշակույթը ինչպես պետք է փոխվի, եթե փոխվի։ Երկրորդ, Արմեն Սարգսյանի համար ամենակարևորն է աշխատել Սահմանադրության սահմաններում։ Ու հենց Սահմանադրությունը պետք է նրան լիազորի՝ ինչպես աշխատել, ոչ թե Հանրապետական կուսակցությունը։ Երբ Արմեն Սարգսյանն ասում է՝ ես ոչ թե 4-րդ նախագահն եմ լինելու, այլ 4-րդ հանրապետության նախագահն եմ լինելու, այդտեղ, կարծեմ, մի փոքր սխալ կա։ Ես չեմ համարում, որ մենք 4-րդ հանրապետություն ենք մտնում։ Մենք երրորդ հանրապետություն ենք մտնում։ Առաջինը 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետությունն էր, երկրորդը՝ 1991-ից մինչև օրս։ Սխալ է, երբ Խորհրդային Հայաստանը համարում են երկրորդ հանրապետություն, որովհետև երբ ասում ենք հանրապետություն, պետք է հասկանանք, որ նա պետք է ինքնիշխան լինի և միջազգային իրավունքի դերասան (actor), որ կարողանանք հաշվել որպես հանրապետություն, այսինքն՝ ինքնիշխան, անկախ պետություն։ Հետևաբար, այսօր մենք պետք է մտնենք երրորդ հանրապետություն, ոչ թե չորրորդ։

-Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ նախագահն ավելի շատ ներկայացուցչական ինստիտուտ է, և սահմանադրական կարգը պետք է պահպանի։ Մինչդեռ Արմեն Սարգսյանը խոսում է ներդրումների մասին, որ ամեն ինչ պետք է անի, իր կապերը պիտի օգտագործի, որ գան այստեղ ներդրումներ անեն։ Սրանով նա իր գործառույթներից չի՞ շեղվում։

– Չեմ կարծում, այսինքն՝ նախագահը պետք է լինի խորհրդանիշ և Հայաստանի ու հայության միասնությունը պետք է խորհրդանշի։ Դժբախտաբար, նոր Սահմանադրությունը ճանապարհի կեսին մնաց։ Ես կուզենայի, որ Սահմանադրությունն ավելի հեռուն գնար։ Լավ է, որ դեպի խորհրդարանական հանրապետություն ենք գնում։ Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք և՛ օրինապահ իշխանություն, և՛ իշխանապահ։ Մինչև օրս մեր իշխանությունն իշխանապահ էր, հիմա ուզում ենք դառնալ օրինապահ իշխանություն, այսինքն՝ անցնում ենք խորհրդարանական հանրապետության։ Բայց այս ճանապարհին, դժբախտաբար, մեկ ժողովրդավարական քվե վերցրինք ժողովրդից։ Այսինքն՝ մինչև հիմա նախագահն ընտրվում էր ժողովրդի կողմից, իսկ հիմա նախագահին ընտրելու է Ազգային ժողովը։ Ես կցանկանայի, որ նախագահի ընտրության ճնշումը համընդհանուր ընտրական իրավունքի հիման վրա ուղեկցվի երկրորդ պալատի, Սենատի (ծերակույտի) ստեղծմամբ, որի անդամները կընտրվեն համընդհանուր ընտրական իրավունքով. այդ դեպքում ժողովուրդն իր ժողովրդավարական քվեով կկարողանար նոր Հայաստան զարգացնել, ամրապնդել խորհրդարանի դերը (2 պալատ), և բարելավել օրենքների գրությունը shuttle համակարգով։ Ցավոք, այդ երկրորդ քվեն այլևս չկա, ժողովրդավարական երկու քվեի փոխարեն հիմա ունենք միայն մեկը՝ Ազգային ժողովն է միայն ընտրվում ժողովրդի քվեով։ Կարծում եմ՝ Սահմանադրության հաջորդ փոփոխության ժամանակ հենց դա պետք է փոխվի, որ ստեղծվի ժողովրդավարական պետության համընդհանուր ընտրական իրավունքով ընտրված երկու պալատը։ Այդ դեպքում մենք կշահենք ժողովրդավարական մշակույթից։

-Մենք տեսնում ենք, որ կառավարությունը նոր օրինագծեր է ներկայացնում, որով ոստիկանությունը, ԱԱԾ-ն վարչապետին են ենթակա լինելու։ Բացի այդ, Ազգային անվտանգության խորհրդում երկրի նախագահն ու ԱԺ նախագահը չեն լինելու։ Սա մտահոգիչ չէ՞։

– Ես կարծում եմ, որ դա խնդիր չէ, որովհետև վարչապետին ընտրում է ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովը։ Ինքնաբերաբար, խորհրդարանական կառավարման պայմաններում երկրի առաջին դեմքը պետք է լինի վարչապետը, դա հստակ է, հետևաբար, ձեր նշած կառույցները պետք է լինեն հենց վարչապետի ենթակայության տակ։ Խորհրդարանական հանրապետություն դառնալուց հետո վարչապետն ավելի շատ պետք է հաշվետու լինի թե՛ ԱԺ-ին, թե՛ ժողովրդին։ Սա է ամենամեծ տարբերությունը, բայց մենք կարող ենք հուսախաբ լինել, և ոչ մի փոփոխություն էլ տեղի չունենա, որովհետև եթե նույն դեմքերն են լինելու աթոռներին նստած, հարց է, թե արդյոք իրենց մտածելակերպն ավելի հզոր պետք է լինի, քան Սահմանադրությունը, թե՞ Սահմանադրությունը պետք է ստիպի անձերին փոխել իրենց մտածելակերպն ու գործելակերպը։ Սա է խնդիրը և մարտահրավեր։ Ո՞վ ավելի ուժեղ կգտնվի. Սահմանադրությո՞ւնը, որ կկարողանա ստիպել մարդկանց փոխել իրենց վարքը, թե՞ անձերի ու խմբերի անձնական քաղաքական մշակույթը Սահմանադրությունից ավելի ուժեղ կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում