Saturday, 08 06 2024
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում

ՓՊ-ը պատրաստ չէ հակադրվել պետությանը. փաստաբաններին տուգանելու դրույթը տեղ կգտնի դատավարական օրենսգրքերում

«Եթե տեղի ունենա այն, ինչ հայտարարեց արդարադատության նախարարը, և փաստաբանների սանկցիայի վերաբերյալ դրույթը տեղ գտնի դատավարական օրենսգրքերում, ապա ավելի վատ իրավիճակ կստեղծվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքի վերանայմանը։ Մասնավորապես, Դատական օրենսգրքից փաստաբանների նկատմամբ 100 հազար դրամ սանկցիան կիրառելու վերաբերյալ դրույթը հանելուն։ Միևնույն ժամանակ, սակայն, արդեն պարզ է, որ մտադրություն կա այդ դրույթը ամրագրել դատավարական օրենսգրքերում։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, որ առաջիկայում քննարկման են դնելու Քաղաքացիական և Քրեական դավատավարության օրենսգրքերի նախագծերը, որոնցում կներառվի տուգանքի դրույթը: «Եթե այդպես լինի, ապա շատ ավելի վատ։ Ավելի վատ իրավիճակ ենք ունենալու, քանի որ Դատական օրենսգրքում այդ դրույթի սահմանումը արդեն իսկ խնդրահարույց էր մի քանի տեսանկյունից։ Դատական օրենսգիրքը այն նորմատիվ ակտը չէր, որը պետք է նախատեսեր 100 հազար դրամ սանկցիան։ Այդ առումով նախարարությունը հասկացավ, որ ապագայում խնդիրներ է ունենալու և որոշեց այդ դրույթը տեղափոխել դատավարական օրենսգրքեր։ Իսկ եթե դա արվի, կոնկրետ փաստաբանների համար շատ ավելի վատ է լինելու»,- նշեց Վարոսյանը՝ հավելելով, որ տարբերությունն այն է, որ այդ նորմը ի սկզբանե իրավունք սահմանափակող նորմ է, փաստաբանին վերածում է դատավարության ընթացքում ձևական դերակատարի։ Նորմը մի շարք ասպեկտներով հետընթաց էր ապահովելու։ Բայց, միևնույն ժամանակ, եթե նորմը ամրագրվեր Դատական օրենսգրքում, փաստաբանների համար շատ ավելի հեշտ կլիներ ապագայում դատական առումով դա վիճարկել և հաջողության հասնել։ «Ես կրկնում եմ, Դատական օրենսգիրքը այն իրավական ակտը չէ, որտեղ կարող էր այդ դրույթը ամրագրվել։ Իսկ Դատավարական օրենսգրքի դեպքում խնդիրը մի քիչ այլ է։ Կոպիտ ասած՝ կառավարությունը հընթացս որոշել է սխալների ուղղում անել»,- ասաց Վարոսյանը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նույնպես կարծում է, որ սանկցիայի վերաբերյալ օրենսգրքերի փոխատեղմամբ ոչ մի խնդիր չի լուծվում։ «Փաստաբաններին սանկցիայի ենթարկելու դրույթը մնում է ուժի մեջ։ Պարզապես ավելի հեշտ եղանակով են դրույթն ամրագրելու օրենքում։ Ուղղակի Դատական օրենսգրքի փոխարեն Դատավարական օրենսգրքով է դա նախատեսվելու։ Իրենց համար ավելի հեշտ ճանապարհով, քանի որ Դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք է համարվում»,- ասաց Շուշանյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ փաստաբանները չեն կարող հաղթանակ համարել այն, որ կառավարությունը որոշել է փաստաբաններին տուգանելու դրույթը մի օրենսգրքից մեկ ուրիշ օրենսգիրք տեղափոխել։ «Բայց այդ խնդիրը կարելի էր շատ հեշտ լուծել, եթե փաստաբանական համայնքը միասնական լիներ, եթե Փաստաբանների պալատը և խորհուրդը իրապես ցանկանային խնդիրը լուծել։ Կարելի էր գործադուլներ անել, իրական գործադուլ, ոչ թե լոկալ, ձևական բնույթի գործադուլ։ Եթե ողջ փաստաբանական հանրույթը սպառնար, որ ինքը գործադուլ կանի և դիմեր այլ մեխանիզմների, միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։ Բայց Պալատը և խորհուրդը ավելի շատ իմիտացիոն գործողություններով են զբաղված, դրա համար էլ քրեական դատավարության օրենսգրքերում այդ դրույթը, միանշանակ, ամրագրվելու է»,- ընդգծեց Շուշանյանը։

Ինչ վերաբերում է հետագա պայքարին, ապա փաստաբանի խոսքերով՝ ապագայում էլ դա չի ստացվի, քանի որ փաստաբանական համայնքը ջլատված է, պառակտված է, խմբերի է բաժանված։ «Փաստաբանական պալատը այս ամբողջ ընթացքում ցույց է տվել, որ իրենք պատրաստ չեն հակադրվել պետության հետ։ Իրենք նախընտրում են փակ դռների հետևում պետության հետ համաձայնության գալ»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում