Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ անցնել «կարմիր գիծը»՝ հաղորդում է Reuters-ը:
Ռուհանիի խոսքով՝ այդ գիծը Իրանի ուրանի հարստացման իրավունքն է:
Հերթական անգամ իրանական նախագահը հայտարարել է, որ միջուկային զենքի ստացումը չի սեղավորվում իրենց ազգային հետաքրքրությունների շրջանակում:
Բացի այդ, Ռուհանին դրական է գնահատել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ժնևում անցկացված բանակցությունները:










































