Մեծ Բրիտանիայի բնակչին հրաշքով է հաջողվել խուսափել մահից. Գայա Ֆոքսի գիշերը նրա պատուհանից ներս է ընկել մի այնպիսի հրթիռ, որից հզորը փորձագետները նախկինում չէին տեսել:
Դենի Քուքը իր երեքհարկանի տանն էր, երբ պատուհունները կոտրել էր հրթիռը: Ներսում հայտնվելուց հետո բալիստիկ հրթիռը շարունակել է թռչել 28-ամյա տղամարդու հյուրասենյակում, այնուհետև՝ խոհանոցում, լոգարանում: Դրանից հետո այն բախվել է պատին: Երբ տղամարդը դուրս էր եկել շինության հետևի մասում գտնվող իր գրասենյակից՝ նկատել է, որ հյուրասենյակը լի է ծխով, իսկ ծուխ արձակող հրթիռը շարունակում էր իր թռիչքը:
Դեպքի հետաքննությամբ զբաղվում է ոստիկանությունը, որը դեռ չի կարողացել հայտնաբերել մեղավորին: Հայտնի չէ՝ միջադեպը կանխամտածվա՞ծ, թե՞ պատահական բնույթ է կրում: Անձամբ Դենին կարծում է, որ դա պատահականություն է:











































