59-ամյա տավղահարուհի Դանիել Փերեթն ու նրա 68-ամյա նախկին զուգընկերը՝ Ռիչարդ Բարտոն Վուդը ձերբակալվել են 1984 թվականին դպրոցականի բռնաբարության համար։ Հանցագործության պահին նրանց զոհը 14 տարեկան է եղել։

Աշխարհահռչակ տավղահարուհի Դենիել Փերեթը, ով ելույթ է ունեցել նույնիսկ Մեծ Բրիտանիայի թագուհու համար, մեղավոր է ճանաչվել անչափահասին բազմիցս սեռական շահագործման ենթարկելու համար՝ անցյալ դարի 80-ական թվականներին։ Տղամարդը պատմել է դատավորներին, որ այդ պահին սիրահարված է եղել հայտնի երաժշտին։ Նա պատմել է, որ սեքսով է զբաղվել Դենիելի հետ, սիրահարված է եղել և նրա կողքին իրեն անվտանգ է զգացել; Սակայն այլ կերպ են դասավորվել նրա հարաբերությունները դեռահասի հետ։ Տղամարդը բազմիցս բռնաբարել է տղային և շատ դաժան է եղել նրա հետ։ Կատարվածի մասին նախկին դպրոցականը հանդգնել է պատմել միայն 2016 թվականին, երբ իր սեփական դուստրը արդեն 14 տարեկան է եղել։ Միայն այդ ժամանակ է նա գիտակցել, թե որքան անժամանակ և սարսափելի է եղել իր առաջին սեռական փորձը։ Դատարանը մեղավոր է ճանաչել և Դենիել Փերեթին և Ռիչարդ Բարտոն–Վուդին։ Այնուամենայնիվ, նախկին սիրեկանները չեն ընդունում իրենց մեղքը և նկարագրված դեպքերը դեռահասի երևակայության արգասիք են անվանում։ Նրանց գործով վերջնական դատը տեղի է ունենալու փետրվարի 26-ին, իսկ մինչ այդ նրանք կմնան ճաղերի հետևում։







































