Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում անօրինական ներգաղթյալները անկարգություններ են կազմակերպել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նրանք փակել են քաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ՝ սկսելով կողոպտել և այրել խանութները:
Բախումների ընթացքում զոհվել են մեկ ոստիկան և մեկ ներգաղթյալ: Տուժել է 68 մարդ:
Անկարգություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է 568 մարդու:
Առաջիկայում նրանք բոլորը կարտաքսվեն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ անկարգությունների պատճառը եթովպացի ներգաղթյալի մահն է. նա զոհվել է ոստիկաններից թաքնվելու փորձի ժամանակ:









































