Sunday, 05 07 2026
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը

Առաջիկա տարիներին պետք է իրականացվեն քաղաքային զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագրեր․ Տարոն Մարգարյան

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի հետ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների համառոտ հաշվետվությունը, այնուհետև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը:

Ըստ ոլորտների անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքներին՝ Հովհաննես Վարդանյանն առանձնացրել է համայնքային ենթակայության կառուցների նորոգման, բնակելի ֆոնդի պահպանման, սոցիալական աջակցության, բակերի ու այգիների բարեկարգման, կանաչապատման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ 2017թ. Արաբկիրը համալրվել է հանգստի 5 նոր գոտիներով, որոնք առավել հարմարավետ ու գրավիչ միջավայր են ապահովել վարչական շրջանում:

Սոցիալական, մշակութային և մարզական ակտիվ համագործակցություն է ծավալվել Արցախի շրջանների և այլ երկրների գործընկեր քաղաքների հետ:

2017թ. ձեռքբերումներից Հովհաննես Վարդանյանն առանձնացրել է զբոսաշրջության զարգացման գործում վարչական շրջանում տարված աշխատանքները: Մասնավորապես շեշտադրվել է մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ նախորդ տարի Արաբկիրում մեկնարկած տարածաշրջանում ամենաերկար զիփլայնի շինարարության ծրագիրը: 2017-ին Արաբկիրում բացվել են նաև սպասարկման մի շարք կենտրոններ, այդ թվում՝ առևտրային և ժամանցի, ինչպես նաև շահագործման են հանձնվել բնակելի նոր համալիրներ, որոնք զգալիորեն նպաստել են վարչական շրջանի տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու լրացուցիչ ծառայությունների մատուցմանը:

Ներկայացնելով 2018թ. նախատեսված ծրագրերը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ զարգացման ծրագրերով նախատեսված աշխատանքներից բացի ակտիվ քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջության, մասնավոր հատվածի հետ համագործակցության զարգացման և ներդրումային գրավչության բարձրացման ու համապատասխան ծրագրերի իրականացման շուրջ: Հենց այս համատեքստում այս տարի շահագործման կհանձնվի զիփլայնը, կբարեկարգվի հարակից զբոսայգին, կներդրվեն զբոսաշրջային նոր հետաքրքրություններ, ինչը նոր էջ կբացի վարչական շրջանի կյանքում: Նշվել է, որ 2018-ին կօծվի նաև Արաբկիրի եկեղեցին:

«Պարոն քաղաքապետ, ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է իր հետևողական աշխատանքով բարելավելու նախորդ տարվա ցուցանիշները՝ արձանագրելով նոր ձեքբերումներ: Առաջնորդվելով մայրաքաղաքի զարգացման ընդհանուր ծրագրով և Ձեր կողմից նախանշած առաջնահերթություններով՝ վստահեցնում եմ, որ վարչական շրջանը կգրանցի նոր արդյունքներ», – նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Արաբկիր վարչական շրջանի կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է զբոսաշրջության զարգացման նպատակով ենթակառուցվածքների ստեղծմանն ու ներդրումային դաշտի աշխուժացմանը:

«Երևանը դեռևս ամբողջությամբ և արժանիորեն բացահայտված չէ թե զբոսաշրջիկների, թե հենց քաղաքի բնակիչների համար։ Առաջիկա տարիներին պետք է իրականացնենք այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն քաղաքային զբոսաշրջության զարգացմանը, հատկապես դրա ապակենտրոնացմանը, բացահայտենք Երևանն առաջինը մեր համաքաղաքացիների համար: Անհրաժեշտ են նոր ծրագրեր, նոր ուղղություններ ու մոտեցումներ, քանի որ Երևանը միայն կենտրոնը չէ: Այսինքն՝ Երևանի վարչական շրջաններում զբոսաշրջային նոր ենթակառուցվածքների ստեղծում, ներդրումային փաթեթների խթանում: Այդ տեսանկյունից Արաբկիրն ունի բոլոր հնարավորությունները, և բարեկարգվող այգին, որն ունի նոր ենթակառուցվածքներ, նոր շունչ կտա քաղաքային զբոսաշրջությանը: Կարևոր են նաև մասնավոր հատվածի հետ ակտիվ համագործակցությունն ու ներդրողների համար համարավետ միջավայրի ապահովումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով քաղաքացիների սպասարկմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպասարկման ոլորտի բարելավումն ու մատուցվող ծառայությունների որակը՝ ներառելով ժամանակակից տեխնոլոգիաները:

«Այսօր Երևանի քաղաքապետարանի կայքում գործում են մի շարք էլեկտրոնային ծառայություններ, որոնք, անշուշտ, հնարավորին մատչելի և հասանելի են դարձրել քաղաքացիների սպասարկումը, և նախկինի պես այլևս հարկավոր չէ հասնել Երևանի քաղաքապետարան կամ վարչական շրջանի աշխատակազմ: Հետևաբար, պահանջս է աշխատակազմից լինել էլ ավելի նախաձեռնող, ստեղծագործող, հանդես գալ նոր առաջարկներով՝ ի նպաստ մեր քաղաքացիների և քաղաքի», – հատկանշել է Երևանի քաղաքապետը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող ծրագրային քաղաքականությանը զուգահեռ, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահել վարչական շրջանում քաղաքային նշանակության ծրագրերում մասնավոր հատվածի ներգրավման և ներդրումների խթանման աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում