Tuesday, 23 06 2026
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն իր հաճախորդների առջև բացեց ՆԱՆՈ Մասնաճյուղի շուրջօրյա աշխատող (24/7) սրահի դռները

Այսօր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն իր հաճախորդների առջև բացեց Երևան քաղաքի Թումանյան 32 հասցեում տեղակայված <<ՆԱՆՈ>> Մասնաճյուղի շուրջօրյա սրահի դռները: Հաճախորդները <<ՆԱՆՈ>> Մասնաճյուղի 24/7 սրահի ծառայություններից կարող են օգտվել շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի: Տեխնոլոգիական նման լուծումներով հագեցած մասնաճյուղը առաջինն է բանկի մասնաճյուղային ցանցում:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի գործադիր տնօրենի՝ տեխնոլոգիաների և անվտանգության գծով տեղալալ Ա. Փիլոսյանն իր խոսքում նշեց. – <<Նորագույն տեխնոլոգիաներն այսօր փոխում են համաշխարհային շուկաների զարգացումներն ու թելադրում բանկի ռազմավարությունը: Մենք փորձում ենք կանխատեսել հնարավոր փոփոխություններն ու շարժվել դրանց համընթաց՝ բանկում ներդնելով տեխնոլոգիական նորամուծություններ եւ առաջադեմ լուծումներ: <<ՆԱՆՈ>> մասնաճյուղը, որն այսօրվանից աշխատելու է 24/7 սկզբունքով, հենց վերջինիս վկայությունն է>>:

Ա. Փիլոսյանը ներկայացրեց շուկայում նորույթ հանդիսացող վիրտուալ հեռակա սպասարկման սարքը: <<Սարքը հնարավորություն է ընձեռում մեր բազմազբաղ ու ժամանակը գնահատող հաճախորդներին իրականացնել բանկային գրեթե բոլոր գործառնությունները իրենց հարմար օրերին և ժամերին 24/7 սկզբունքով՝ վիրտուալ կապի միջոցով (ոչ ավանդական եղանակով)՝ բացառելով աշխատակիցների անմիջական ֆիզիկական ներկայությունը գործարքի կատարման պահին: Բանկային ծառայությունների նմանատիպ մատուցումը նոր է ՀՀ բանկային համակարգում, սակայն այն կիրառելի է աշխարհի տարբեր զարգացած երկրներում: Սա մեզ համար ռազմավարական քայլ է, քանզի կարծում ենք, որ անցումը մասնաճյուղային ցանցի սպասարկումից ամբողջապես աշխատակցի բացակայությամբ սպասարկմանը պետք է լինի սահուն և՛ Բանկի, և՛ հաճախորդի տեսանկյունից: Մենք ձգտում ենք, որ մեր հաճախորդներն իրենց մաքսիմալ հարմարավետ զգան մեր մասնաճյուղերում>>, – հավելեց Ա. Փիլոսյանը:

Վիրտուալ հեռակա սպասարկման սարքը հնարավություն է տալիս կատարելու այնպիսի գործարքներ, ինչպիսիք են՝

1. Հիմնական բանկային հաշվի և առարկայազուրկ մետաղական հաշվի բացումը և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց համար,

2. Լրացուցիչ հաշվի բացումը,

3. Վճարային համակարգերի միջոցով փոխանցումների իրականացումը,

4. Վճարային համակարգերի միջոցով փոխանցումների ստացումը,

5. Սպառողական վարկի համար դիմումի ներկայացումը,

6. Վճարային պլաստիկ քարտի դիմումի ներկայացումը,

7. Վարկի մարումը,

8. Արտարժույթի փոխանակումը:

Ա. Փիլոսյանի խոսքերով՝ այս պահին մոբայլ բանկինգ և օնլայն բանկինգի նոր հավելվածներն իրենց մշակման վերջնական փուլում են: Ընդամենը մի քանի ամիս անց մեր հաճախորդները հնարավորություն կունենան իրենց գործարքների զգալի մասը տեղափոխել օնլայն հարթակ՝ խնայելով իրենց ժամանակը: Մեր նպատակն է կրճատել այն գործարքների կատարման ժամանակը, որոնց համար Բանկի աշխատակցի անմիջական մասնակցությունը պարտադիր չէ և մեր ջանքերն ուղղել հաճախորդի կարիքների բացահայտմանն ու որակյալ ֆինանսական խորհրդատվության տրամադրմանը: Մենք նաև մշակում ենք նոր պրոդուկտներ և ծառայություններ մեր տարբեր սեգմենտների հաճախորդների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում