ԱՄՆ Չիկագո քաղաքի չինական համայնքի մոտավորապես 400 ներկայացուցիչներ ցույց են կազմակերպել ABC հեռուստաընկերության գրասենյակի մոտ: Ակտիվիստները զայրացած են Ջիմի Քիմելի շոուի ժամանակ հնչած վիրավորական մեկնաբանություններից:
Հաղորդման մասնակիցներից մեկը՝ մի երեխա, ասել է, որ ԱՄՆ-ի պարտքային ճգնաժամի լուծման լավագույն տարբերակը Չինաստանում ապրողներին սպանելն է: Ցուցարարները ABC-ից պահանջում են պաշտոնապես ներողություն խնդրել և Քիմելին հեռացնել աշխատանքից:
Բողոքի ակցիաները կայացել են ոչ միայն Չիկագոյում, այլև Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Հյուսթոնում, Դալասում և ամերիկյան այլ քաղաքներում:









































